ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համաձայնության են եկել առևտրային նոր պայմանավորվածության շուրջ։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած կարճատև հանդիպումից հետո։
Ըստ պայմանավորվածության՝ ԱՄՆ-ը ԵՄ ապրանքների վրա կիրառում է 15% սակագին, իսկ Եվրամիությունն ԱՄՆ-ից կգնի էներգակիրներ և ռազմական սարքավորումներ։
Բացի դրանից, ԵՄ-ն նախատեսում է շուրջ 600 միլիարդ դոլարի ներդրումներ ԱՄՆ-ում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ համաձայնագրի նպատակն է վերականգնել և խթանել առևտուրը՝ երկու խոշոր տնտեսական գործընկերների միջև։