ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել Լոս Անջելեսում տեղակայել մոտ 700 ծովային հետևակային՝ որպես լրացուցիչ ուժ արդեն հասած Ազգային գվարդիայի զինվորների կողքին։ Այս քայլը արվել է միգրացիոն ծառայությունների աշխատակիցների հետ տեղի ունեցած բախումների և դաշնային կառույցների նկատմամբ աճող սպառնալիքների պայմաններում։
Բացի դրանից, քաղաքում կտեղակայվեն նաև հավելյալ 2,000 Ազգային գվարդիական։ Սակայն Կալիֆոռնիայի իշխանությունները նման տեղակայումը անօրինական են ճանաչել և դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս քայլը պայմանավորված է դաշնային աշխատակիցների և շենքերի նկատմամբ սպառնալիքների աճով։ Ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ ծովային հետևակայինները կգործեն համահունչ արդեն առկա ուժերի հետ՝ պաշտպանելով դաշնային անձնակազմն ու գույքը Լոս Անջելեսի մետրոպոլիտեն շրջանում։