USD393.42EUR429.06RUB4.5388

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, այժմ սպասվում է Սենատի որոշումը։

🔺 Օրինագծի գործող տարբերակը նախատեսում է ԱՄՆ պաշտպանության ծախսերի ավելացում 6 միլիարդ դոլարով, մինչդեռ այլ ոլորտներում կրճատումներ կկատարվեն 13 միլիարդ դոլարի չափով։

🔺 Գրեթե կես միլիարդ լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն Իմիգրացիայի և մաքսային ոստիկանությանը (ICE)՝ անօրինական ներգաղթյալների արտաքսման համար։

Սենատը պետք է հաստատի օրինագիծը մինչ շաբաթ օրը, որպեսզի այն ստորագրի Թրամփը, և ԱՄՆ կառավարությունը շարունակի իր աշխատանքը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ