USD376.06EUR438.86RUB4.8219

ԱՄՆ-ում դատարանը տուգանել է Meta-ին՝ երեխաների նկատմամբ «անբարեխիղճ» գործելակերպի համար

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները եզրակացրել են, որ Meta ընկերությունը կիրառել է «խիստ անբարեխիղճ» բիզնես մեթոդներ՝ օգտվելով երեխաների խոցելիությունից և անփորձությունից։

Դատարանի որոշմամբ ընկերությանը նշանակվել է 375 միլիոն դոլարի տուգանք։ Երդվյալ ատենակալների կարծիքով՝ հարթակը գիտակցաբար վնասել է անչափահասների հոգեկան առողջությանը և բավարար քայլեր չի ձեռնարկել երեխաների սեռական շահագործման հետ կապված բովանդակության դեմ պայքարում։

Նշվում է նաև, որ խախտվել են Նյու Մեքսիկո նահանգի «անբարեխիղճ բիզնես պրակտիկայի» մասին օրենքի բազմաթիվ դրույթներ, որոնք ուղղված են սպառողների պաշտպանությանը։

Ի պատասխան՝ Associated Press-ին տված մեկնաբանությունում Meta-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել այն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ