USD381.39EUR445.43RUB4.7442

ԱՄՆ-ում հայ ներգաղթյալ ընտանիքների շուրջ 60%-ը օգտվում է սոցիալական աջակցության ծրագրերից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում հայ ներգաղթյալ ընտանիքների մոտավորապես 60.3%-ը ստանում է կառավարության սոցիալական օգնություն, ինչը համարվում է ամենաբարձր ցուցանիշներից մեկը ներգաղթյալ համայնքների շրջանում։

Խոսքը վերաբերում է աղքատության նվազեցմանն ուղղված պետական ծրագրերին, ներառյալ սննդի ապահովման, բնակարանային աջակցության, պետական առողջապահական ապահովագրության, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար նախատեսված նպաստների համակարգերին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ սոցիալական աջակցության բարձր ցուցանիշը սովորաբար պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ ներգաղթյալների ցածր միջին եկամուտներով, վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխվելու հանգամանքով, բազմազավակ ընտանիքների առկայությամբ, լեզվական խոչընդոտներով, ինչպես նաև բարձր վարձատրվող աշխատաշուկա մուտք գործելու սահմանափակ հնարավորություններով։

Նշվում է, որ նման վիճակագրությունը չի արտացոլում համայնքի ամբողջական սոցիալ-տնտեսական պատկերը, սակայն ընդգծում է սոցիալական ինտեգրման և աշխատաշուկայի հասանելիության կարևորությունը ներգաղթյալների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ