Սպիտակ տունը գործարկել է պաշտոնական կայք, որի միջոցով օտարերկրացիները կարող են մեկ միլիոն դոլարի դիմաց ստանալ ԱՄՆ-ում կացության իրավունք, որը հայտնի է «Թրամփի ոսկե քարտ» անվանմամբ։
Կայքում նշվում է, որ ներքին անվտանգության նախարարության ծառայությունների վճարը կազմում է 15 հազար դոլար։ Ստուգումից և մեկ միլիոն դոլարի վճարումից հետո դիմորդը կարող է կարճ ժամկետում ստանալ ռեզիդենտության կարգավիճակ։
Ըստ հաղորդագրության՝ կացության տրամադրման գործընթացը կտևի մի քանի շաբաթ։ Հայտի քննարկման համար վճարվող 15 հազար դոլարը բացասական որոշման դեպքում վերադարձման ենթակա չէ։
ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները զգուշացրել են, որ «Ոսկե քարտը» կարող է հետ կանչվել ցանկացած պահի՝ ինչպես մյուս վիզաները։