Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար։ Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։
Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։