Հայաստանում կառուցվելիք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը (առաջին լուսանկար) արդեն պատրաստ է և շուտով կհաստատվի։
Նախագիծը մշակվել է գերմանական GMP բյուրոյի կողմից, որը հայտնի է իր միջազգային կրթական և ինժեներական մասշտաբային նախագծերով։
Երկրորդ լուսանկարում ներկայացված է գլխավոր հատակագծի նախնական՝ հին տարբերակը։
Ակնկալվում է, որ հաստատումից հետո կսկսվի նախագծի իրականացման փուլը, որի նպատակն է ստեղծել Հայաստանում բարձրագույն կրթության և գիտության նոր կենտրոն՝ ժամանակակից ենթակառուցվածքներով ու համալսարանական միջավայրով։