USD389.45EUR409.74RUB3.86

Ապագան ֆինտեխինն է

Ֆինտեխը շարունակում է զարգացում ապրել
Ֆինտեխ նախաձեռնությունները վերջին երկու տարիների ընթացքում կտրուկ փոփոխությունների են ենթարկվել: Վճարային ստարտափները հասել են գերիշխող դիրքի. դրանք ստացել են գրեթե երեք անգամ ավելի շատ ֆինանսավորում, քան մյուսները և եղել են 2023 թվականի ամենադիմացկուն հատվածը:

Հարստության կառավարումը նույնպես զարագացում է ապրում: Այլընտրանքային ներդրումների և ֆինանսական խորհրդատվական գործիքների մշակումը ֆինտեխներին հնարավորություն է տալիս կենտրոնանալ ակտիվների կառավարման ավելի շահավետ հատվածների վրա:

Ամենաթեժ ստարտափներից են նեոբրոքերները ու ռոբոտ-խորհրդատուները, որոնք օգագործվում են սպասարկման ոլորոտւմ` մեծ թվով հաճախորդներին սպասարկելու համար: HNWI հատվածում ավանդաբար ուժեղ են մնում բանկերն ու ներդրումային ընկերությունները, որոնք ունեն «պատմություն»:

Միակ խնդիրն այս ոլորտում մնում է այն, որ ընդհանուր առմամբ գումար շատ ավելի քչացել է:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ