USD384.11EUR450.45RUB4.8838

Ապամոնտաժվել են Աբովյան փողոցի հատվածի ինքնակամ շինությունները

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ շինություններ, որոնք կառուցվել էին համայնքային հողատարածքի վրա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի իր սկզբնական նպատակին՝ որպես մայթ։

Շենքը դասակարգված է որպես պատմամշակութային հուշարձան, և աշխատանքների արդյունքում կվերականգնվի նրա տեսանելիությունը՝ արժևորելով պատմական միջավայրը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ