Երեքշաբթի օրը Apple-ը ասել է, որ մայիսի 7-ին միջոցառում կանցկացնի, այն լուրերի ֆոնին, որ հաջորդ ամիս ներկայացվելու է iPad Pro-ի և iPad Air-ի երկար սպասված նորացված տարբերակները։ Ընկերությունը միջոցառման մասին մանրամասներ դեռ չի ներկայացրել։
Bloomberg News-ը մարտին հայտնել է, որ Apple-ի արտասահմանյան մատակարարները մեծացրել են նոր iPad-ների արտադրությունը, և թողարկումը նախատեսվում էր մայիսի սկզբին:
Նոր մոդելները կներկայացնեն այդ շարքում Apple-ի առաջին վերափոխումը 2018 թվականից ի վեր: Թողարկումը տեղի է ունենում iPad-ի վաճառքի անկման ժամանակաշրջանում: Առաջին եռամսյակում վաճառքները նվազել են 25%-ով՝ հասնելով 7,02 մլրդ դոլարի։ iPhone-ի՝ ընկերության ամենահայտնի արտադրանքի վաճառքը նույնպես դանդաղել է: