Apple-ը հայտարարել է ԱՄՆ պատմության մեջ 110 միլիարդ դոլարի ամենամեծ հետգնման մասին։ Ընկերության նախորդ ռեկորդը եղել է 2018 թվականին, երբ նա հայտարարեց 100 միլիարդ դոլարի հետգնման մասին։ Ընկերությունը հայտարարություն է արել 2024 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում, որն ավարտվել է մարտի 30-ին: Apple-ի բաժնետոմսերն աճել են 7,9%-ով հինգշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքում: Apple Inc. երկրորդ ֆինանսական եռամսյակում նվազեցրել է զուտ շահույթն ու եկամուտը: Ընկերության եկամուտը կազմել է 90,8 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 94,8 միլիարդ դոլարի դիմաց: Զուտ շահույթը վերջին եռամսյակում նվազել է մինչև 23,6 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 24,2 միլիարդ դոլարի դիմաց: Միաժամանակ, մեկ բաժնետոմսի ցուցանիշն աճել է մինչև 1,53 դոլար՝ նախորդ տարվա 1,52 դոլարի դիմաց։
Կորպորացիայի եռամսյակային եկամուտը iPhone-ի վաճառքից նվազել է 10,5%-ով՝ կազմելով 45,96 մլրդ ԱՄՆ դոլար, Mac համակարգիչների վաճառքից հասույթն աճել է 3,9%-ով՝ հասնելով 7,45 մլրդ դոլարի, iPad-ի վաճառքից հասույթը հասել է 5,56 մլրդ դոլարի, այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 16,7%-ով։
Ծառայությունների հասույթը (App Store, Apple Music, Apple Pay և iCloud) աճել է 14%-ով և կազմել 23,87 մլրդ դոլար:
Apple-ի վաճառքները Չինաստանում (ներառյալ Հոնկոնգը և Թայվանը) ֆինանսական երկրորդ եռամսյակում նվազել են մինչև 16,4 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 17,8 միլիարդ դոլարից: Ամերիկա մայրցամաքում եկամուտը նվազել է մինչև 37,3 միլիարդ դոլար (37,8 միլիարդ դոլարի դիմաց), Եվրոպայում՝ 23,95 միլիարդ դոլարից մինչև 24,1 միլիարդ դոլար, իսկ Ճապոնիայում՝ 7,2 միլիարդ դոլարից մինչև 6,3 միլիարդ դոլար: Նոր ինովացիոն սարքերի բացակայությունն ազդել է Apple-ի վաճառքի դանդաղման վրա, սակայն ընկերությունը կարող է շտկել իրավիճակը՝ ցուցադրելով նոր iPad-ները։