USD382.54EUR443.29RUB4.6972
Search
Close this search box.

Apple-ը հետաձգել է ծալվող iPad-ի թողարկումը մինչև 2029 թվականը․ նախագիծը կարող է փակվել

Սարքն իսկապես չափազանց ծանր և թանկ է նույնիսկ պրեմիում դասի չափանիշներով․ նախատիպի քաշը հասնում է 1.6 կգ-ի (ինչպես MacBook Pro-ի դեպքում), իսկ արժեքը՝ 3000 դոլարի։

Ընկերությունը աշխատում է նախագծի վրա Samsung Display-ի հետ միասին․ նրանք փորձում են ստեղծել 18 դյույմանոց OLED էկրան՝ առանց ծալքի հետքի։

↗️ Ընկերության ներսում չեն բացառում, որ նախագիծը կարող է ամբողջությամբ դադարեցվել՝ ինչպես ինքնավար ավտոմեքենայի և Vision Pro-ի պարզեցված տարբերակի դեպքերում։ Միևնույն ժամանակ օգտատերերը վաղուց են սպասում մեկ այլ երկար սպասված նորությանը՝ ծալվող iPhone-ին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ