USD382.51EUR443.18RUB4.6796

Apple-ը հրաժարվում է iPhone Air մոդելից և կրճատում է դրա արտադրությունը

Ընկերությունը գրեթե 90%-ով կրճատել է բաղադրիչների պատվերները։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում Air մոդելը չկարողացավ կրկնել ավագ մոդելների հաջողությունը։ Հիմնական վաճառքները ապահովում է հենց բազային մոդելը․ ԱՄՆ-ում և Չինաստանում iPhone 17 շարքը վաճառքների առաջին տասն օրում 14%-ով գերազանցել է iPhone 16 շարքը։ Դրա հետ կապված՝ ընկերությունը վերաուղղել է արտադրական հզորությունները դեպի բազային iPhone 17-ը և ֆլագմանական 17 Pro-ն։ Թեև առանձին մոդելի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, Apple-ը պահպանել է ողջ շարքի արտադրության կանխատեսումը՝ 85–90 միլիոն սարքի մակարդակով։ Սա համարվում է հազվադեպ կայունություն շուկայում, որտեղ Samsung-ը և Xiaomi-ն արդեն նվազեցնում են արտադրական ծավալները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ