USD389.19EUR410.52RUB3.88

Apple-ը կարծում է, որ iPhone 16-ի վաճառքը մեկնարկի պահին կգերազանցի iPhone 15-ի ռեկորդը

Nikkei Asia-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Apple-ը սկսել է iPhone 16-ի թողարկման նախապատրաստման ակտիվ փուլը և մատակարարներից բաղադրիչներ է պատվիրել 88-90 միլիոն սմարթֆոնների արտադրության համար։ Սա 10%-ով ավելի է, քան նախորդ տարվա 80 միլիոն սարքի նախնական պատվերները:

Որոշ մատակարարներ հաստատում են, որ ավելի քան 90 միլիոն սարքի պատվեր են ստացել, սակայն Apple-ը սովորաբար վաճառքի մեկնարկից հետո ճշգրտում է իր պատվերների հարցումները:

iPhone-ների հիմնական մասն արտադրվում է Չինաստանում, ներառյալ՝ չինական շուկայի համար նախատեսված սարքերը, որը զգալի հետաքրքրություն է ներկայացնում Apple-ի համար Huawei-ի աճող մրցակցության պատճառով:

Apple-ի պատվերների քննարկվող ծավալը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվանը, երբ iPhone 15-ի շարքի շնորհանդեսի նախաշեմին 80 միլիոն iPhone-ի բաղադրիչներ էին պատվիրվել:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ