USD383.4EUR438.07RUB4.8569

Apple-ը վերանվանում է իր օպերացիոն համակարգերը՝ համաձայն թողարկման տարվա

Apple-ն իր օպերացիոն համակարգերում պատրաստվում է մասշտաբային փոփոխությունների՝ սկսած անվանումների նոր համակարգից։ Ըստ Bloomberg-ի, ապագա տարբերակները կկոչվեն թողարկման տարվան համապատասխան, օրինակ՝

• iOS 19-ը կդառնա iOS 26,

• iPadOS 26,

• macOS 26,

• watchOS 26,

• tvOS 26,

• visionOS 26։

Նպատակն է բրենդավորման միասնականություն ստեղծել, որպեսզի տարբեր սարքերի համար նախատեսված համակարգերը ունենան պարզ ու համահունչ տարբերակներ՝ օգտատերերի և ծրագրավորողների համար։

Ներկայում տարբեր համակարգերը ունեն խառը համարումներ (օր․ iOS 18, watchOS 12, macOS 15), ինչը բարդացնում է նավիգացիան նորությունների և թարմացումների մեջ։

Նորություններ WWDC 2025-ից

Apple-ը այս փոփոխությունը կհայտարարի հունիսի 9-ին կայանալիք WWDC 2025համաժողովում։ Այն ներառելու է նաև մի շարք նորարարություններ՝

Նոր դիզայն՝ Project Solarium

Մեկ միասնական ինտերֆեյս բոլոր համակարգերի համար՝ սարքերի միջև համահունչ տեսք և օգտագործման փորձ ապահովելու նպատակով։

Նոր ֆունկցիաներ՝ AI-ի միջոցով

• iPad-ը կստանա նոր գործառույթներ, մոտեցնելով այն Mac-ի հնարավորություններին,

AirPods-ով հնարավոր կլինի իրականացնել կենդանի թարգմանություն,

Siri-ն կբարելավվի՝ ավելի խելացի արձագանքներով,

Vision Pro-ն կստանա հայացքով կառավարման հնարավորություն,

• Նոր AI-հիմնված առողջապահական և մարտկոցի խնայողությանգործառույթներ,

eSIM-ը հնարավոր կլինի տեղափոխել Android սարքեր,

• Նոր խաղային հավելված և այլ թարմացումներ։

Ինչպես և Samsung-ը Galaxy S սմարթֆոնների համար, կամ Microsoft-ը՝ Windows 95-ից սկսած, Apple-ն այժմ ընտրում է թողարկման տարուն համարժեք անվանումների համակարգ՝ տեխնոլոգիական ոլորտում բրենդավորման համահունչ միտման շրջանակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ