Apple ընկերությանը մեղադրելով սմարթֆոնների շուկան ապօրինի մենաշնորհելու մեջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և մեկ տասնյակից ավելի նահանգ լայնածավալ հակամենաշնորհային հայց են ներկայացրել:
«Սա վերջին շրջանում խոշոր տեխնոլոգիական ընկերություններից ամենամեծն է, որը բախվել է ԱՄՆ կառավարության հակամենաշնորհային հայցերին․ այն գործ ունի մի խոշոր արդյունաբերության հետ, որը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում գործնականում չի վերահսկվում»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը։ Apple-ը պահպանել է մենաշնորհային դիրք սմարթֆոնների շուկայում ոչ միայն մրցակիցներից առաջ անցնելու, այլև ԱՄՆ դաշնային հակամենաշնորհային օրենսդրության խախտման հաշվին:
«Սպառողները չպետք է ավելի բարձր գներ վճարեն, քանի որ ընկերությունները խախտում են օրենքը»,-ավելացրել է նա: