USD389.76EUR406.4RUB3.79

Apple Intelligence արհեստական բանականությունը iPhone 16-ի շնորհանդեսի գլխավոր թեման կլինի

Apple-ը պատրաստվում է iPhone 16-ի թողարկմանը, և թվում է, ուշադրությունը կենտրոնանալու է նոր գործառույթի վրա, որը հայտնի է որպես «Apple Intelligence»: Մարկ Գուրմանը հայտնում է, որ Apple-ը պարտադիր հանդիպումներ է նախատեսել Apple Store-ի բոլոր աշխատակիցների համար սեպտեմբերի 10-ին նախանշված iPhone 16-ի միջոցառումից գրեթե անմիջապես հետո։

Գուրմանը նաև հայտնել է, որ Apple-ը իր մանրածախ վաճառքի աշխատակիցներին պատրաստում է Apple Intelligence-ին նվիրված դասընթացների, որը, ինչպես ակնկալվում է, կենտրոնական դեր կխաղա iPhone 16-ի շնորհանդեսի ժամանակ։

Չնայած Apple Intelligence-ի գործառույթները, ինչպեսիք են նամակի, ծանուցումների, Siri-ի ինտերֆեյքի թարմացման գործիքները, iOS 18.1-ում պետք է հայտնվեն հոկտեմբերին, ավելի առաջադեմ հնարավորություններ, ինչպիսիք են Image Playground-ը, Genmoji-ն և ChatGPT-ի ինտեգրումը նախատեսվում են iOS 18.2-ի համար կամ ավելի ուշ։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ արհեստական բանականության գործառույթների ներդրումը կարող է ավելացնել iPhone 16-ի վաճառքը 10 միլիոն միավորով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այս «նորարարությունների» ցուցադրման կարևորությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ