USD377.67EUR448.14RUB4.9086

Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով

2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ այն քաղաքացիների համար, որոնք մինչև մարտի 5-ը չեն ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում և շարունակում են գումարները ստանալ կանխիկ, բանկը կընտրվի ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։

Նշվում է նաև, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

Բանկային քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով նախատեսված է միայն այն քաղաքացիների համար, ովքեր ունեն տեղաշարժման սահմանափակումներ։ Անհրաժեշտության դեպքում այդ գործընթացին կմասնակցեն նաև սոցիալական աշխատողները։

Նախարարությունը կոչ է անում բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին մինչև 2026 թվականի մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմում՝ առցանց հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ