USD384.32EUR450.23RUB4.8933

«Արաբկիր» առողջության կենտրոնը վերածվել է ժամանակակից բուժհաստատության

Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնը, որը կառուցվել է դեռևս 1980-ականներին, առաջին անգամ անցել է հիմնանորոգման՝ դառնալով ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ բուժհաստատություն։

Վերանորոգման արդյունքում կենտրոնը վերազինվել է նաև նոր սարքավորումներով։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ առողջության կենտրոնին տրամադրվել են թվային և շարժական ռենտգեն սարքեր՝ բարձրացնելով բժշկական ծառայությունների որակը և մատչելիությունը։

Նախագիծը Երևանի առողջապահական համակարգի արդիականացման գործընթացի մաս է կազմում։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ