Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է ապամոնտաժել շուրջ 180 ավտոտնակ։ Նրանց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։
Ավելի քան 18,000 քմ տարածք կազատվի հողազավթումներից և կվերածվի կանաչ, հարմարեցված և բոլորի համար հասանելի բակերի։
Նոր բակերը կներառեն՝
• մանկական խաղահրապարակներ,
• նստարաններ,
• կանաչ գոտիներ,
ստեղծելով խաղաղ, ապահով և ակտիվ բակային միջավայր երևանցիների համար։