Արաբկիր վարչական շրջանում սկսվել են Մամիկոնյանց 35 հասցեում գտնվող ֆուտբոլի դաշտի հիմնովին բարեկարգման աշխատանքները։ Դաշտը կհամապատասխանի միջազգային՝ FIFA-ի չափանիշներին:
Բարեկարգման աշխատանքներ են ընթանում նաև Տիգրանյան 10, Վրացական 15 և 17 հասցեներում:
Բացի այդ, նախատեսվում է ամբողջական հիմնանորոգում անցկացնել թիվ 24 մանկապարտեզում։