USD389.56EUR444.14RUB4.7117

Առաջարկվել են Քասախ և Պռոշյան բնակիչների խնդրի լուծման մի շարք տարբերակներ. ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Հայտնում ենք, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:

Մասնավորապես.

  • Փոխադրավարձի նվազեցում՝
    Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)
    Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
  • Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
  • Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
  • Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
  • Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։

Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ