Կառավարությունն առաջարկում է նոր հնարավորություն սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստացել մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում, և մինչ այդ զինծառայություն չեն անցել կամ ծառայել են 1 տարուց պակաս։ Նախագծով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն՝ պետբյուջե վճարում կատարելու պայմանով։
Մասնավորապես՝
• 1 ամսվա ծառայության համար նախատեսվում է վճարել 20 մլն դրամ,
• 6 ամսվա ծառայության համար՝ 15 մլն դրամ։
Նախաձեռնությունը նպատակ ունի լուծել զինծառայությունից խուսափած կամ արտերկրում բնակվող նորաստեղծ քաղաքացիների կարգավիճակի հարցը՝ փոխհատուցման մեխանիզմով։