USD381.36EUR449.01RUB4.8711

Առաջին անգամ կգործի ուղիղ օդային կապը Երևանի և Լոնդոնի միջև

Առաջին անգամ կմեկնարկի ուղիղ օդային կապը Երևանի և Լոնդոնի միջև։ Ցածրարժեք ավիաընկերություն Wizz Air-ը 2026 թվականի հունիսի 12-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Երևան–Լոնդոն ուղղությամբ։

Չվերթները կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լուտոն օդանավակայան՝ շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։

Նոր երթուղու գործարկումը կնպաստի Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տրանսպորտային կապերի ընդլայնմանը, զբոսաշրջային հոսքերի աճին և գործարար կապերի ակտիվացմանը։

Ընդհանուր առմամբ, Wizz Air-ը Երևանից կգործարկի չվերթներ 18 ուղղություններով՝ 10 երկրներում, ընդլայնելով Հայաստանի միջազգային ավիացանցը և ավելացնելով մատչելի թռիչքների հնարավորությունները ուղևորների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ