Ցինդաո քաղաքում տերմինալներից մեկն ամբողջությամբ աշխատում է արհեստական բանականությամբ, իսկ մյուս հատվածը՝ մասամբ ավտոմատացված, որը ևս ժամանակի ընթացքում աշխատելու է ավտոմատացված։ Հսկայական տերմինալն ամբողջությամբ աշխատում է առանց մարդու միջամտության՝ խելացի վերամբարձ կռունկներ, դիսպետչերական կետ, սկանավորման համակարգեր, կոնտեյների ավտոմատացված տեղափոխում։ Եվ այս ամբողջ պրոցեսին հետևում է մեկ անձ՝ համակարգչի միջոցով կառավարելով նավահանգստի այդ տերմինալի աշխատանքը ։ Տերմինալի արհեստական բանականության միջոցով աշխատացնելու գործընթացը տևել է ընդամենը 3 տարի։ Ավտոմատացման գործընթացի համար օգտագործվել է բացառապես Չինաստանում արտադրված սարքավորումներ և տեխնիկա։ Տերմինալի գործարկումից հետո աշխատակիցների թիվը 1200-ից դարձել է 300։