USD379.99EUR441.32RUB4.8785

Արամի 64-ի բակից ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակները․ տարածքը կբարեկարգվի

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի 64 հասցեում իրականացվել է բակային տարածքի ազատում․ ապամոնտաժվել են այնտեղ ապօրինի տեղադրված ավտոտնակները։

Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը կբարեկարգվի, իսկ նախկինում զավթված հատվածներում կձևավորվի հարմարավետ հանգստի գոտի՝ նպաստելով բնակիչների առօրյայի բարելավմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ