Ինքնավար մեքենաների ծրագրային ապահովման մշակող Waymo-ն ստացել է Կալիֆորնիայում ինքնակառավարվող տաքսիներով ուղևորներին կոմերցիոն փոխադրելու թույլտվություն: Ընկերությունն այժմ կարող է վճար գանձել Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի որոշ տարածքներում աշխատանքի համար:
Զավեշտալի է, որ Waymo տաքսին ըստ իր լիցենզիայի կարող է ուղևորներ տեղափոխել նաև այն հատվածում, որտեղ տեղակայված է Tesla-ի գրասենյակը: Tesla-ն նկատելիորեն հետ է մնում իր ավտոպիլոտի անվտանգության հարցում։