Jacomo ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից սարքավորումներ և կազմակերպել Հայաստանում արևային ջրատաքացուցիչների արտադրության ողջ ցիկլը։ Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրության ծավալները և սկսել իր արտադրանքի արտահանումը Արևելյան Եվրոպայի երկրներ։ Ընկերությունը կրում է հայկական ծագումով իտալացի քիմիկոս Ջակոմո Չամիչյանի անունը, ով հայտնի է արևային մարտկոցների առաջին նախատիպերի ստեղծմամբ։