USD383.94EUR450.25RUB4.8453

Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս

Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք:

Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել  Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Աղբյուրը՝ https://prosecutor.am/article/4985?fbclid=IwY2xjawLtqYtleHRuA2FlbQIxMQABHlYhDPvdhPiXWDwho1_oMiqeakW6VjmtlCWtImR0SEkcKw7zq2Oh9xfF6hsb_aem_TlKuHedHZbfH4afv91TeqQ

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ