USD382.77EUR442.18RUB4.7703

Արարատում ապօրինի ավազակոպճային արդյունահանման գործով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 19 մլն դրամի վնասը։

Նախաքննությամբ պարզվել է, որ մի ընկերություն Ռանչպար գյուղի տարածքում գտնվող վեց հողատարածքից առանց ընդերքօգտագործման թույլտվության ապօրինի արդյունահանել է մոտ 4852 խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ։

Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 հազար դրամի վնասը ամբողջությամբ հատուցվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

📌 Նշենք, որ քրեական օրենսդրությամբ հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ