Հայաստանում Արցախի Հանրապետությունից ներքին տեղահանված անձանց 3020 ընտանիք արդեն ստացել է պետական ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանների գնման կամ կառուցման վկայականներ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 1044 ընտանիք արդեն օգտվել է վկայականներից։ Ծրագիրը շարունակում է գործել․ առցանց դիմումների ընդունումը շարունակվում է, իսկ վկայականների վավերականությունը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Կառավարության հաշվարկներով՝ ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը հասնում է շուրջ 25 հազար ընտանիքի, ինչը նպատակ ունի ապահովել տեղահանված քաղաքացիների երկարաժամկետ բնակարանային կայունությունը և սոցիալական ինտեգրումը։