USD389.76EUR406.4RUB3.79

Արեգակի ամբողջական խավարումը տեղի կունենա ապրիլի 8-ին

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի այն կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումն առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին։ Ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի  268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ։ Այն կարելի է դիտել  Մեքսիկայում,  ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի։ Ամբողջական խավարման պահին, այն դիտարկվող կետում, օդի ջերմաստիճանն իջնում է, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։ Կենդանիներն ու բույսերը Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ