USD390.33EUR443.14RUB4.7267

Արգելափակվել է ԵՄ-ից Հայաստանին տրվող լրացուցիչ՝ 10 մլն դոլարի օգնությունը

Հունգարիան արգելափակել է Եվրոպական միության կողմից, եվրոպական Խաղաղության հիմնադրամի միջոցով, Հայաստանին լրացուցիչ 10 միլիոն եվրոյի հատկացումը՝ որպես «ոչ մահաբեր» ռազմական օգնություն։ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասն առաջարկել էր հարցը փոխանցել ԵՄ որոշումների ընդունման խորհրդի քննարկմանը: Հաստատման համար այն պետք է ստանար ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն աջակցությունը։ Նրանք բոլորը, բացառությամբ Հունգարիայի, աջակցել են Կալլասի առաջարկին։ Անցած տարվա հուլիսին Հայաստանը ստացել է ԵՄ-ի պատմության մեջ առաջին ռազմական օգնությունը՝ նույնպես 10 միլիոն եվրոյի չափով։ Այդ գումարը պետք է ծախսվի առաջիկա երկուսուկես տարիների ընթացքում՝ հայկական բանակի համար դաշտային հոսպիտալ և օժանդակ շինություններ ստեղծելու համար։ 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ