USD393.42EUR429.06RUB4.5388

ARCA համակարգում տեխնիկական խնդիրներ

Շուրջ մեկ ժամ առաջ Կոնվերս բանկը տեղեկացրել էր, որ ԱրՔա համակարգի տեխնիկական խնդիրներով պայմանավորված` վճարային քարտերով գործարքները որոշակի ժամանակով կարող են անհասանելի լինել։ Այժմ, ըստ բանկի պաշտոնական էջի, խնդիրները կարգավորվել են:

Հիշեցնենք, որ ԱՐՔԱ-ն (ARCA) Հայաստանի վճարային համակարգ է, որը հիմնադրվել է 2000 թվականին և գործում է որպես ազգային վճարային քարտային համակարգ: Այն միավորում է հայկական բանկերը՝ հնարավորություն տալով նրանց ընդունել և սպասարկել ArCa, Visa, Mastercard, American Express և այլ վճարային քարտեր:

ԱՐՔԱ համակարգի հիմնական գործառույթներն են՝

• Քարտերի թողարկում և սպասարկում

• Բանկոմատային և POS-տերմինալային ցանցի կառավարում

• Անկանխիկ վճարումների ապահովում

• Օնլայն և հեռահար վճարումների հարթակների զարգացում

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ