«ArLeAM» ընկերության ինտենսիվ այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը։ Այգեկութն ազդարարել են այգիներայցելած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությանաշխատակիցները։
Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ․ ընկերությանաշխատակիցները բաժանվել են 4 թիմերի, որոնք այգումաճող խնձորների անվանական անուններն են կրել՝ ՌոյալԳալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես և Գրեննի Սմիթ։ Հաղթողէ ճանաչվել ամենաշատ բերք հավաքած թիմը՝ ԳրեննիՍմիթը, որը 350 կգ խնձոր է քաղել։
«ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը նշել է, որինտենսիվ այգին տարեկան միջինում 1000 տոննա բերք է տալիս․ «Այգիներում կա խնձոր, ծիրան և տանձ: Ունենք 4 տեսակի խնձոր: Առաջինը «Գալան» է հասունանում: Այնաշնանային ամենաքաղցր և խրթխրթան խնձորների դասինէ պատկանում: Հայկական շուկայում ամենապահանջվածխնձորներից է: «Գալայից» հետո հասունանում են «Գոլդենն» ու «Ռեդ Դելիշեսը»: Վերջում հասունանում է «Գրեննի Սմիթը»: Այն ևս շատ պահանջված կանաչ խնձոր է, որը համարում ենֆրանսիական: Մեր բոլոր ծառերն ունեն իտալականարմատներ», – ասել է նա։
Ինտենսիվ այգիների խնամքը մեկնարկում է դեռ ձմռանը՝ ծառերի էտով, իսկ արդեն գարնանն սկսում են ջրելայգիները, գյուղատնտեսական բաժինը զբաղվում է ծառերիպատվաստումով, բուժմամբ, պարարտացմամբ, մոլախոտերի հեռացմամբ և այլ աշխատանքներով։ Այգեգործների ուշադրության տակ է գտնվում նույնիսկոռոգման ջրի որակը և չափաբաժինը, որը պետք է համապատասխանի կաթիլային համակարգով աճեցվողծառերի չափանիշներին։
«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որնառաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցվածարտադրանք։