Կառավարությունը հավանություն է տվել Արմավիրի Մայիսյան գյուղում «Իջևանյան Բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին, որը նախատեսում է խոզաբուծարանի կառուցում։ Նշված ծրագիրը ներառում է հողամասի տրամադրում վարձակալության հիմունքներով՝ առանց վաճառքի մրցույթի, ինչպես նաև հողամասի ուղղակի վաճառքի համաձայնություն։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5.5 միլիոն դոլար։ Խոզաբուծարանում կբուծվեն 110 կգ կենդանի քաշով առևտրային խոզեր։ Նախատեսվում է համայնքում ստեղծել 49 նոր աշխատատեղ։