USD389.76EUR406.4RUB3.79

Արմավիրի Մյասնիկյան գյուղում Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) սկսեց Հայաստանում իր երկրորդ Smart Campus-ի կառուցումը

Տեղի ունեցավ նաև համալիրի առաջին բաղադրիչի՝ Յուրեջյանի անվան երեխաների և ընտանիքի կենտրոնի բացումը։ COAF Smart Արմավիրի ամբողջ էկոհամակարգը կզբաղեցնի 90 հեկտար հսկայական տարածք։ Այն կներառի 3-6 տարեկան երեխաների մանկական և ընտանեկան կենտրոն, 6-18 տարեկան երեխաների և դեռահասների կրթական Smart-կենտրոն, կրթական այգիներ, սոցիալական ձեռնարկություն, ջրամբար, նուշի այգիներ, սպորտային համալիր և հյուրանոց: Ամբողջ համալիրը կառուցվում է հայազգի ամերիկաբնակ բարերար Հակոբ Յուրեջյանի նվիրատվությամբ։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է ներդնել մոտ 14 մլն դոլար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ