Արմավիրի թիվ 2 մսուր-մանկապարտեզը սեպտեմբերի 1-ից նորովի դռները բացել է փոքրիկների առաջ։ Շենքը հիմնանորոգվել է, ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և անվտանգ պայմաններ երեխաների համար։
«Մանկապարտեզը շահագործման հանձնվեց սեպտեմբերի 1-ին։ Բարով վայելեք», – գրել է Արմավիրի մարզպետ Տարոն Չախոյանը։
Հիմնանորոգումից հետո կրթօջախը պատրաստ է ապահովելու փոքրիկների լիարժեք զարգացումը և ուրախ մանկությունը։