USD382.62EUR445.68RUB4.7923

Արմավիրում կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գործող «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը։

Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, ստուգումները կատարվել են Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից, և արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված հիգիենիկ և տեխնոլոգիական պահանջների չպահպանման հետ։

Հիմնական խախտումներն են․

  • Արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի հոսքերի խաչաձևումը,
  • Չեն կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումները,
  • Շինություններում գոյություն են ունեցել կեղտի կուտակումներ, կոնդենսատ և բորբոս,
  • Գինու մզվածքը պատրաստվել է բաց տարածքում, առանց աղտոտումից պաշտպանելու պայմանների,
  • Գինու հասունացման սենյակի և պահեստային հատվածի առաստաղներն ու պատերը վնասված են եղել,
  • Որոշ տարաներ չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին և պահվել են ոչ բարվոք վիճակում։

Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի վերականգնել արտադրական գործունեությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ