ՀՀ կառավարությունը հաստատել է «Իջևանյան Բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագիրը, որի շրջանակում Արմավիրի Մայիսյան գյուղում նախատեսվում է խոզաբուծարանի կառուցում։ Ծրագրի արժեքը կազմում է գրեթե 5.5 միլիոն դոլար։
Այդ նպատակով ընկերությանը տրամադրվելու է հողամասի վարձակալության իրավունք՝ առանց մրցույթի, ինչպես նաև հողերի ուղղակի վաճառքի համաձայնություն։ Նախագիծը նախատեսում է բուծել առևտրային խոզեր՝ 110 կգ կենդանի քաշով։ Գործարանի կառուցմամբ համայնքում կստեղծվի 49 նոր աշխատատեղ։