USD377.27EUR437.9RUB4.7436

«Արմեդ» համակարգում ԱՀԱ կարգավիճակը չի երևում․ ՄՔԾ-ն պարզաբանում է՝ ինչ անել

Արմեդ համակարգում երբեմն չի արտացոլվում ԱՀԱ շահառուի կարգավիճակը, եթե տվյալ անձի մոտ բացակայում է Հայաստանի Հանրապետություն-ի քաղաքացիության տվյալը։

Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն-ից։

Ինչ անել նման դեպքում

Քաղաքացիներին առաջարկվում է՝

• նամակ ուղարկել mcs@gov.am էլեկտրոնային հասցեին,

• նամակում պարտադիր նշել՝

• անուն, ազգանուն, հայրանուն

• ծննդյան օր, ամիս, տարեթիվ

• կցել դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը։

Ծառայությունից նշում են նաև, որ ԱՀԱ համակարգին վերաբերող այլ հարցերի դեպքումանհրաժեշտ է դիմել ոլորտի պատասխանատու մարմիններին՝

• ՀՀ առողջապահության նախարարություն

• Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ