Եղվարդում սեպտեմբերի 20-ին վեցերորդ անգամ կանցկացվի Armenia AirFest VI ավիացիոն փառատոնը։
Փառատոնը ներառելու է ավիաշոու ինքնաթիռների, պարապլանների, տաք օդապարիկների և ուղղաթիռների մասնակցությամբ։ Միջոցառմանը կմիանան միջազգային մասնակիցներ ու գործընկերներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և Գերմանիայից։
Հայաստանի գլխավոր ավիացիայի հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանի խոսքով՝ հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև անձամբ մասնակցել թռիչքներին։ Գրանցումը հնարավոր է կատարել ինչպես նախապես, այնպես էլ տեղում։