USD390.9EUR444.61RUB4.7857

Armenian Business Forum 2024-ի ընթացքում տեղի ունեցավ «Երկկողմանի ինտեգրումներ. նոր հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում

Քննարկման հիմնական նպատակն էր բացահայտել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման խոչընդոտներն ու ուղիները, ներառյալ՝ լոգիստիկ և ֆինանսահաշվարկային համակարգերի խնդիրները, համատեղ արտադրությունների հիմնման հեռանկարները և այլն։ Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց երկկողմանի հարաբերությունների զարգացման գործում սփյուռքի դերին

Քննարկման պանելիստներն էին՝
▪️ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Հայ Գործարարների Ասոցիացիայի նախագահ՝ Սամվել Կարապետյանը,
▪️ ԵԱԶԲ-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ՝ Տիգրան Սարգսյանը,
▪️ «Avilon» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ՝ Կամո Ավագումյանը,
▪️ Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ՝ Գարեգին Թոսունյանը։

Պանելը համակարգեց «ВЭБ РФ»-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ՝ Դանիիլ Ալգուլյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ