Սա հայաստանյան բանկերի հաճախորդների և վճարային կազմակերպությունների միջև ակնթարթային փոխանցումների հարթակ է: Առաջիկայում Հայաստանի գրեթե բոլոր բանկերն ու հաշվարկային կազմակերպությունները կմիանան ArCa Pay համակարգին, և նրանց հաճախորդները հնարավորություն կունենան ակնթարթորեն միմյանց փոխանցել միջոցներ բանկային հավելվածների միջոցով՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Փոխանցումը կարող է մուտքագրվել ընթացիկ, քարտային կամ ընթացիկ հաշվին: