USD389.45EUR409.74RUB3.86

Armenian Card-ն ու UnionPay International-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

Armenian Card-ը և չինական UnionPay International-ը Շանհայում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ բազմակողմանի համագործակցության մասին։ UnionPay International-ի հետ Շանհայում կայացած հանդիպման ընթացքում Armenian Card-ի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշեց. «Այս համագործակցությունը շատ կարևոր քայլ է։ Այն ստեղծում է մեծ հեռանկարային հնարավորություններ ՀՀ վճարահաշվարկային շուկայի զարգացման համար»։
Հատկանշական է, որ այս պահին արդեն հայաստանյան վաճառակետերի POS-տերմինալների մոտ կեսը և բանկոմատների զգալի մասն արդեն սպասարկում են UnionPay քարտեր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ