USD381.07EUR441.47RUB4.855

«Արմպետրոլ» լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ մի շարք ստուգումների արդյունքում արձանագրվել են վառելիքաբաշխիչ սարքավորումների չափագիտական նորմերի խախտումներ։

Մասնավորապես, թերլիցքավորման դեպքեր են հայտնաբերվել հետևյալ հասցեներում․

• ք․ Երևան, Նոր Նորք, Մյասնիկյան 20/1

• ք․ Երևան, Նոր Նորք, Դավիթ Բեկի 286/3

Տեսչական մարմինը հայտնում է, որ հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կկրի վարչական պատասխանատվություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ