✅ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ, ինչը մոտ 17%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 15%-ով ավել է, քան 2020 թվականինը։
✅ Առողջապահության ոլորտի ծախսերի աճը գլխավորապես պայմանավորված է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի ծախսերով (18 միլիարդ դրամ)։
✅ 2024 թվականին առողջապահության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 5.3%-ը` 2020 թվականի 7.8%-ի փոխարեն։
✅ Նկատենք, որ 2020 և 2021 թվականներին պետական բյուջեի ծախսերում առողջապահության ոլորտի ավելի բարձր տեսակարար կշիռը հիմնականում պայմանավորված էր COVID-19-ի կանխարգելմանն, վերահսկմանն և բուժմանն ուղղված ծախսերով: