USD382.5EUR448.56RUB4.6624
Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը՝ կենսաթոշակների բարձրացման հնարավորության մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է թե՛ կադրային փոփոխությունների, թե՛ կենսաթոշակների հնարավոր բարձրացման թեմային։

Նախարարը նշեց, որ որևէ աշխատակցի չի հորդորել ազատման դիմում գրել։ Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյոք ստացել է առաջադրանք 2026 թվականից բարձրացնելու կենսաթոշակները, Թորոսյանը պատասխանեց․

«Մենք իրականացնելու ենք կառավարության ծրագիրը՝ տարբեր գործիքներով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հետվճարի համակարգին անկանխիկ գործարքների միջոցով, որը փորձում ենք խթանել և առաջիկայում կարող ենք փոփոխություններ իրականացնել սահմանաչափերի մեջ՝ դեպի աճի ուղղությամբ։ Երբ որոշումներ կայացվեն, հանրությանը պատշաճ կերպով կտեղեկացնենք»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ