Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքում կառուցվում են ոռոգման համակարգեր։ Այս ծրագրի արժեքը կազմում է շուրջ 259 միլիոն դրամ՝ Կառավարություն–համայնք 60%-40% հարաբերակցությամբ։ Ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։ 2–րդ ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում Բարձրաշենում, Վարդաշենում, Բյուրավանում, Նշավանում, Բուրաստանում, Դալարում, Դեղձուտում և Լանջազատում։ Ծրագրի արժեքը շուրջ 355 միլոին դրամ է․ 60%–ը հատկացնում է Կառավարությունը, 40%–ը՝ համայնքը։